Ազատությունը գրում է.

Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում․ Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի սահմանահատում։

Օգոստոսին վարժական հավաքների ընթացքում գերեվարված Ոսկանյանը հոդվածներից և ոչ մեկում իրեն մեղավոր չի ճանաչում։

Բաքվի դատարանում դատախազությունն այսօր ընթերցեց 40-ամյա պահեստազորայինին առաջադրված մեղադրանքի եզրափակիչ մասը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ոսկանյանը հայտարարել է, որ իրեն վերագրվող արարանքներն ինքը չի հիշում։

Pin It on Pinterest