Ավելի քան մեկ տարվա դադարից հետո Միացյալ Նահանգներն Ադրբեջանում նոր դեսպան ունի։ Մարկ Լիբբին Բաքու է ժամանել շաբաթ օրն ուշ երեկոյան և մամուլի համար հանդես եկել ադրբեջաներեն կարճ հայտարարությամբ, գրում է Ազատությունը։
«Անհամբեր սպասում եմ իմ հավատարմագրերը հանձնելու հնարավորությանը և սկսելու աշխատել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ: Նաև ուզում եմ ավելի լավ ճանաչել ձեր գեղեցիկ երկիրը։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,- հայտարարել է Բաքվում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության նորանշանակ ղեկավարը։
Լիբբին երկարամյա դիվանագետ է, աշխատել է Բրյուսելում որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական է եղել նաև Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում։ Սա կլինի նրան դեսպանի պաշտոնում առաջին նշանակումը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: