«Սեւան» քրեակատարողական հիմնարկում խմբակային հացադուլ է սկսվել։ Համապատասխան դիմումը արդեն ներկայացվել է հիմնարկի ղեկավարությանը։ Այս մասին Forrights.am-ին ահազանգեց ՔԿՀ համակարգի մեր աղբյուրը։ Առայժմ պարզ չէ, թե որն է հացադուլի պատճառը, սակայն մեր տեղեկություններով, այն առնչվում է պայմանական վաղաժամկետ ազատման պրակտիկային, արդարադատության մարմինների եւ դատախազության արատավոր սկզբունքին՝ ամեն գնով և առանց պատճառաբանության մերժել ցմահների պայմանական ազատման խնդրանքները։ քրեակատարողական ծառայությունից առայժմ չեն պատասխանել մեր հարցմանը, խոստանալով տեղեկացնել ավելի ուշ։ Տեղեկություն ունենք, որ հացադուլին կարող է միանան նաև մյուս կալանավայրերը։
Ս․Ս․
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: