Ադրբեջանում հայտարարել են Մադաթ Բաբայանի գերեվարման մասին։
Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ), Բաբայանն իբր գերեվարվել է Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում, «ահաբեկչական գործողությունների կատարման կասկածանքով, ազգային թշնամանք հրահրելու մտադրությամբ»։ Մաթադ Առաքելի Բաբայանին վերագրվում է նաեւ մասնակցություն «անօրինական զինված կազմավորումներին»։
Բաքվում հասցրել են Բաբայանին մեղադրել «Խոջալուի 1992թ. փետրվարի 26-իի ցեղասպանությանը մասնակցելու» մեջ։
Թե երբ է գերի վերցվել Բաբայանը՝ ՊԱԾ-ն չի տեղեկացնում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: