Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ:
Նա մեղադրանքը չի ընդունում: Ալթունյանին մեղադրանք ներկայացնելուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել` խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը կիրառել է տնային կալանք և գրավ:
Առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը հոկտեմբերի 12-ին բավարարվել է` Ալթունյանի նկատմամբ կիրառված «տնային կալանք» և «գրավ» խափանման միջոցները փոխվել են կալանավորմամբ: Նույն օրը` հոկտեմբերի 12-ին Ալթունյանը վերցվել է արգելանքի:
Պաշտպան Սաղոյանն ասաց, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բողոք չեն ներկայացրել: Նշենք, որ գործով, որով մեղադրյալի կարգավիճակ ունի Գևորգ Ալթունյանը, մեղադրյալ է ևս 4 անձ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: