Ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ Տիգրան Ավինյանն այսօր նորընտիր ավագանու առաջին նիստում ընտրվեց Երևանի քաղաքապետ։

Նա քաղաքապետի միակ առաջադրված թեկնածուն էր և ընտրվելու համար նրան 27 ձայն էր անհրաժեշտ։

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին ավագանի են անցել «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների ամենաբարձր՝ 32.5 տոկոսը։

Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» բոյկոտել ու չէին մասնակցում այսօրվա նիստին՝ նոր ընտրությունների հասնելու նպատակով։ «Հանրային ձայնի» 7 անդամներից 5-ն էին ներկա այսօրվա նիստին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest