Պաշտոնական Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցով։
Երևանը պահանջել է նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց:
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութերը, խնդրել է Դատարանին Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին ու տրամադրել ամբողջական տվյալները», — ասված է ներկայացուցչի հաղորդագրությունում։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Բաքվից պահանջելով տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացնում է, որ Բաքուն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է դատարանին, որն էլ փոխանցվել է վերջինիս մերձավոր ազգականներին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: