Պաշտոնական Բաքուն հաստատել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին առևանգելու և ապօրինի ձերբակալելու փաստը։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Պետական ​​անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարությամբ նշում են, որ Արայիկ Հարությունյանին շինծու մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի հետևյալ 9 հոդվածներով՝

100 (ագրեսիվ պատերազմ ծրագրել, նախապատրաստել, սանձազերծել կամ վարել).
116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ),
117 (անգործություն կամ հանցավոր հրամաններ զինված հակամարտության ժամանակ),
120 (կանխամտածված սպանություն),
214 (ահաբեկչություն),
214-1 (ահաբեկչության ֆինանսավորում),
214-3 (զորավարժությունների անցկացում ահաբեկչության նպատակով),
218 (հանցավոր համայնքի կամ հանցավոր կազմակերպության կազմակերպում),
279 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում)։

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանն առևանգվել է հոկտեմբերի 3-ին և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Բաքուն նաև առևանգել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։ Նրանց վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest