Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին պաշտոնական Բաքուն ահաբեկչության մեղադրանք է առաջադրել։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը՝ նշելով, որ ղարաբաղցի պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 7 հոդվածներով, այդ թվում «կազմակերպված խմբի կազմում ահաբեկչության», «անօրինական զինված խմբերի ստեղծման» և «ահաբեկչության ֆինանսավորման» հատկանիշներով։

Pin It on Pinterest