Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ։
Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am հարթակում։
Կառույցը ստեղծվել է 2022-ի դեկտեմբերին, այն վարչապետին ենթակա մարմին է։
Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հրաժարվեց այս տարվա հունվարին՝ հայտարարելով, որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու պատճառով՝ չմանրամասնելով, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը։ Կային տեղեկություններ, որ նա պետական համակարգում աշխատանքի կանցնի:
Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել նախորդ տարվա հունվարին՝ պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ, միայն իշխանական պատգամավորների ձայներով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: