Արցախում ճգնաժամից բխող հրատապ կարիքները լուծելու համար Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։
«Կանադան Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի կողքին է։ Մարդասիրական օգնության համար 2,5 միլիոն դոլար նախնական ներդրումով Կանադան այստեղ է աջակցելու առավել խոցելի խավերին»,-հայտնել է Կանադայի ԱԳ նախարարը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: