Ադրբեջանը ձերբակալել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե իբր Մանուկյանին ձերբակալել են «ահաբեկչական գործողությունների համար»։ Նա կասկածվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.2, 214.2.3 հոդվածներով (ահաբեկչություն կազմակերպված խմբի կողմից), 228.3 (հրազենի, դրա բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, պահպանում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների և խմբերի ստեղծում) և 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։
Ըստ հաողորդագրության՝ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին և նրա նկատմամբ խափան միջոց է ընտրվել կալանավորումը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: