Սեպտեմբերի 28-ին ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 65 036 անձ: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը։
«Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կառավարությունից նաև տեղեկացնում են, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները հաշվառում անցնելուց հետո տեղավորվում են կառավարության կողմից հատկացված կեցավայրերում։

Pin It on Pinterest