Սեպտեմբերի 28-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 68 386 անձ: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը։
«Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կառավարությունից նաև հայտնում են, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները հաշվառում անցնելուց հետո տեղավորվում են կառավարության կողմից հատկացված կեցավայրերում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest