Ադրբեջանցի երկու զինծառայող կրակել են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի ուղղությամբ: Տեսանյութը տարածել է Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը։
Վանքի ուղղությամբ կրակ են բացել նաև զրահափոխադրիչից:
«Նման հարձակումները հայ մշակութային ժառանգության նկատմամբ Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների ուղղակի խախտում են և պետք է հետաքննվեն, կրակողները պետք է պատասխանատվության կանչվեն»,- հայտնում են կազմակերպությունից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: