Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն․ ֆեյսբուքիիր էջում գրել է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Հ․Գ․ Զուտ հնարավոր հարցերը կանխելու համար նշեմ, որ այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,- գրել է Աբրահամյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: