ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:

Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով նման միջազգային մոնիթորինգային առաքելություն տեղակայելու մասին Հայաստանի կոչերի վերաբերյալ հարցին:

«Մենք իսկապես հավատացած ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, հավաստիք և վստահություն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և միջազգային հանրությանը, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն՝ Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան», — նշել է պաշտոնյան:

Միլլերը հավելել է, որ այդ թեմայի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում:

«Մենք որոշ ժամանակ է՝ նման առաքելություն տեղակայելու կոչեր ենք հնչեցնում և աշխատում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ դրա իրականացման ուղղությամբ», — հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Միևնույն ժամանակ Միլլերը քննադատել է Ռուսաստանին՝ ասելով, որ իր կարծիքով՝ «Ռուսաստանը ցույց է տվել, որ անվտանգության ոլորտում այնպիսի գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest