Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հայաստանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալու հարցը, տեղեկացնում են խորհրդարանից։
Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո ստատուտի վավերացման հարցը քննարկվի ԱԺ լիագումար նիստում։
Երևանն ամենաբարձ՝ վարչապետի մակարդակով է հայտնել, որ պատրաստվում է վավերացնել Հռոմի կանոնադրությունը։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ի ուղերձում հայտարարեց, որն Հռոմի ստատուտին միանալը «հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:
«Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրեցինք 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար, և այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ: Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»,- ասել էր վարչապետը։
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականին, բայց մինչև հիմա չի վավերացրել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: