Aravot.am Կարմիր բերետավորները ԵՊՀ ռեկտորի ընդունարանի մոտից բերման ենթարկեցին լրագրող, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Դավիթ Սարգսյանին։ «Հայաքվե» նախաձեռնության անդամները ԵՊՀ-ում իրազեկման ցույց էին անում՝ հորդորելով ուսանողներին եւ դասախոսներին համազգային դասադուլ եւ գործադուլ հայտարարել։

Դավիթ Սարգսյանը եւ նախաձեռնության մյուս անդամներ Աննա Կոստանյանը, Արմեն Խաչիկյանը  ԵՊՀ ռեկտորի ընդունարանի առաջ կանգնած զրուցում էին ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ։ Կարմիր բերետավորների մի խումբ հանկարծակի մոտեցավ նրանց, առանց որեւէ բառ ասելու բռնեցին Դավիթ Սարգսյանի ձեռքերը եւ բերման ենթարկեցին։

Ռեկտորի ընդունարանի մոտից մինչեւ ոստիկանական մեքենա Աննա Կոստանյանը փորձում էր հասկանալ, թե ինչ պատճառով են բերման ենթարկում Դավիթ Սարգսյանին։ Նրա բոլոր հարցերը անպատասխան մնացին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest