ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը տեղեկացնում է, որ Հայաստան է ժամանել՝ մեր երկրին ևս մեկ անգամ վերահաստատելու ԱՄՆ ամուր աջակցությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաուերը գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։

«Ժամանեցի Երևան, Հայաստան։ Երկրի ու տարածաշրջանի համար այս կարևոր պահին այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ ուժեղ աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանին և ուղիղ խոսելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով տուժած անձանց հետ»,- հայտնել է նա։

Pin It on Pinterest