Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Կան զոհեր և վիրավորներ, այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ, նշում է ԱԻՊԾ-ն։
Հաղորդվում է, որ այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ կան հարյուրավոր տուժածներ: Ընդգծելով, որ վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել՝ Ստեփանյանը նշում է՝ տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա:

Արցախի օմբուդսմենն ընդգծել է, որ Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։

Pin It on Pinterest