Հայաստանի երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին Երևանում ակցիայի ժամանակ: Շուտով Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն էր մուտքագրել դատարան։
Փաստաբանի փոխանցմամբ՝ քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի` չորս կարմիրբերետավորի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: