ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի կժամանեն Հայաստան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ Սպասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը։
Փաուերը կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ և «կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները բավարարելու հանձնառությանը», – ասել է պաշտոնյան:
Փաուերը կլինի ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարը, ով կայցելի Հայաստան և կվերահաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի հետ, ինչպես նաև «խորը մտահոգություն կհայտնի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության վերաբերյալ և կքննարկի այնտեղ հումանիտար ճգնաժամը լուծելու միջոցները», – ասել է պաշտոնյան:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: