Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան, հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին Երևանում ակցիայի ժամանակ:
Փաստաբանի փոխանցմամբ՝ քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ։
Քննչական կոմիտեն այսօր հայտնել է, որ Երևանում հավաքների ընթացքում կալանավորվել է 26 հոգի։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: