Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի 5 բնակիչ սպանվել է, 15-ը՝ վիրավորվել, 4-ը՝ գերեվարվել Ադրբեջանի կողմից, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Պաշտպանը ներկայացրել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները՝ Ալեքսանդր Ալեքսանյան, Գոհար Գրիգորյան, Նվեր Պողոսյան, Միքայել Պողոսյան, Դավիթ Ալեքսանյան։ Վերջին երեք զոհերը երեխաներ են։
Սառնաղբյուրը մինչև սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։
Մարտական գործողություններից 6 օր անց դեռ զոհերի, վիրավորների հստակ թիվ չկա։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի սեպտեմբերի 20-ի հրապարակած տվյալներով՝ ադրբեջանական հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ, ավելի քան 400 վիրավոր։ Այս թվերը չեն թարմացվել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: