ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում Հայաստան, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով Արցախի կառավարությունը։

«Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Pin It on Pinterest