ՀՀ կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնել հումանիտար կայան։ Նպատակը Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելն է։
Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15 911 700 դրամ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելը, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: