Բուժաշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել Կարմիր խաչի  միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ եւ պահանջում են միջնորդել և կազմակերպել Արցախից վիրավորների տարհանումը, և բուժաշխատողների տեղափոխումը:

Նրանց ձեռքին կան անգլալեզու պաստառներ. «ուժաշխատողներն ուզում են մեկնել Արցախ», «Բոլորն ունեն առողջության իրավունք», «Բժիշկներն Արցախի հետ են», «Արեք ձեր գործը»:

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ բժիշկ Արեգա Հովսեփյանը, որի հարազատները հիմ Արցախում են, իր խոսքում նշեց. «Մենք պահանջում ենք այսօր Արցախում գտնվող վիրավորներին, որոնց չեն կարողանում համապատասխան օգնություն ցուցաբերել, անհապաղ տեղափոխել Հայաստան: Բացի այդ, կան բուժաշխատողներ, որոնք ցանկություն ունեն գնալ Արցախ:

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն,  մի մոռացեք՝ ձեր առաքելությունը որն է, մի շփոթեք չեզոքությունն անտարբերության ու անգործության հետ: Այս երեք օրերի ընթացքում ի՞նչ է արել ԿԽՄԿ-ն, ի՞նչ գործառույթներ է իրականացրել: Ինչու համար է ստեղծվել Կարմիր Խաչը, ձեր մարդասիրական գործունեության ամենակարեւոր բաղադրիչներից է հումանիտար աջակցություն ցուցաբերելը: Այդ ինչպե/ս է ստացվում, որ այլ երկրներում կարողանում եք իրականացնել այդ երկրի ժողովրդի շահերը, իսկ երբ հարցը հասնում է Արցախում ապրող հային, դուք դառնում եք միջազգային կազմակերպություն եւ հիշում չեզոքության մասին»:

Մանկական վիրաբույժ Աշոտ Հովսեփյանն էլ նշեց, որ արդեն իսկ 9 ամսվա շրջափակման պարագայում Արցախում կար բժշկական պարագաների ու դեղորայքի սղություն, իսկ այս ռազմական գործողությունների հետեւանքով բազմաթիվ վիրավորների պարչագայում այդ սղությունն էլ ավելի արտահայտիչ է դարձել. «Այնտեղ ճգնժամ է եւ անգամ առաջին օգնություն հասցնելն է անհնար: Մենք մտահոգ ենք եւ այսօր Կարմիր խաչից եւ պահանջում, եւ խնդրում ենք ապահովել վիրավորների, ծանր հիվանդների Հայաստան տեղափոխումը եւ նաեւ պատրաստական բժիշկների մուտքն Արցախ, որպեսզի կարողանանք օգտակար լինել»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest