«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը X-ի (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է, որ Հունգարիան արգելափակել է ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարությունը։

«Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, բայց Հունգարիան արգելափակել է այն»,- գրել է Յոզվիակը։

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք հայտնել զոհերի և մարդկային կորուստների համար։

Pin It on Pinterest