Այսօր՝ սեպտեմբերի 22-ին մի խումբ արցախցիներ ԱՄՆ դեսպանատան դիմաց ակցիա են իրականացնում։ Մասնակիցների թվում է նաև «Հանուն Հադրութի» ՀԿ-ի գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը, ով առաջին անգամ չէ, որ մասնակցում է ԱՄՆ դեսպանատան առջև իրականացվող ակցիաների։

«Պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք։ Մենք խնդրել ենք նրանց ասյօր հանդիպել մեզ հետ և պատասխանել մեր հարցերին, թե ինչ է անելու Ամերիկան»,– պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Հայրյանը։

Նա վստահ է՝ եթե ԱՄՆ-ն համաձայն լինի Արցախի՝ Ադրբեջանի կազմում մնալուն, ապա պետք է անել ամեն ինչ՝ հայերին այնտեղից տարհանելու համար։

«Այլապես հայ մանուկները ուկրաինական մանուկների նման առևագվելու են Ռուսաստանի կողմից ու տարվելու են Ռուսաստանի խորքերը։ Չէ որ նույն գործով Պուտինին Հաագայի դատարանում հանցագործ են ճանաչել և հետախուզում հայտարարել։ Նա չի խորշի նաև Արցախի ժողովրդին այնտեղ տեղափոխել՝ մասնավորապես մանուկներին ու կանանց։ Տղամարդկանց էլ երևի մտադիր են թողնել որպես գերի՝ Ադրբեջանին սպասարկելու համար։ Սա մենք բազմաթիվ անգամներ ներկայացրենք ենք Ամերիկայի դեսպանատանը»,– ասաց Լևոն Հայրյանը։

Ակցիայի մասնակիցների պահանջն հետևյալն է՝ «Ամերիկան պետք է Արցախ մտնի»․

«Ինչ ձևով ուզում եք՝ ռազմական, հումանիտար։ Այնտեղ եթե միջազգային հանրություն ներկայացված չլինի, ռուսն ու թուրքը եվրոպական միջազգային արժեքների չեն հասնի։ Նրանք այդ արժեքների թշնամին են․ ի ծնե բռնապետ են»,-ասաց Հայրյանը՝ հավելելով, որ եթե իրենց ընդունեն, ապա ակցիաները մշտական են անելու։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest