Լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին: Նրանք հայտարարել են դասադուլ: Այս մասին ակցիայի մասնակիցներին հայտնեցին ուսանողները և նշեցին, որ այժմ լսարանները դատարկ են:

Քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում, նրանք կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց:

Ավելի վաղ դասադուլ էին հայտարարել և անհնազանդության ակցիաներին միացել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նուսանողները։

Նշենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն արդեն երրորդ օրն է՝ պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նաև պահանջում են ՀՀ իշխանություններից Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest