Ռազմական ակտիվ գործողությունների մեկնարկից ի վեր ռուս խաղաղապահներն իրականացրել են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների խաղաղ բնակչության տարհանում: Խաղաղապահ զորախումբ է հասցվել մոտ 5000 մարդ: ԼՂ-ի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ։ Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
«Շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ՝ հակամարտող կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: