Ստեփանակերտում գտնվող անձանցից տեղեկություններ են ստացվում, որ քաղաքում կրակոցների ձայներ են լսվում։ «Չենք հասկանում ինչ վիճակ ա, լսում ենք կրակոցներ, ծայրամասի բնակիչներին ասել են՝ տնից գնացեք ներքև»,-հայտնում են Ստեփանակերտից։
«Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել», հայտնում են Ստեփանակերտից։
Այլ աղբյուրներ հայտնում են, որ Բաքվի զինվորականները կրակոցներով ներխուժել են Ստեփանակերտ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: