Զինադադարից 32 ժամ անց Բաքուն թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր։ Այս մասին X –ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Իհարկե, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման վառ օրինակ է»,- գրել է նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: