Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում։ Այս մասին X-ի (Twitter) էջում գրել է առաքելությունը։

«ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում, ինչպես նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգության ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար»,- նշված է գրառման մեջ։

Ըստ ԵՄ դիտորդական առաքելության՝ իրենք վերահաստատում են իրենց հավատարմությունը մանդատին և նպաստելու իրավիճակի կայունացմանը։

Pin It on Pinterest