ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ: «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին ձեր Անկախության օրվա առթիվ», — ասված է Էնթոնի Բլինքենի ուղերձում:
«Հայաստանն իրեն դրեց ազատության և ինքնորոշման ուղու վրա, երբ 1991 թվականին հայտարարեց անկախություն Խորհրդային Միությունից: Այդ ժամանակից ի վեր մենք տեսել ենք ձեր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը, տնտեսության և արդարության զարգացմանն ու ամրապնդմանը», — ասված է ուղերձում:
«Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները», — հայտարարում է ԱՄՆ պետքարտուղարը:
Բլինքենը նշել է, որ ակնկալում են շարունակել զարգացնել երկկողմ հարաբերությունները և տնտեսական կապերը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: