Ժամը 5։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել էր Մարտակերտի շրջան՝ 8 զոհերի դիակներ մայրաքաղաք տեղափոխելու համար: Այս մասին X-ի (Twitter) իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ըստ Ստեփանյանի՝ վարորդը վիրավորվել է և այս պահին ի վիճակի չէ դիակները տեղափոխել Ստեփանակերտ։

Pin It on Pinterest