Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել, Ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:
«Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են», — գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Կրակոցների մասին «Ազատությանը» փոխանցեց նաև արցախցի անկախ լրագրող Մարութ Վանյանը։
«Այս պահիմ պայթյունի ձայներ են Ստեփանակերտում լսվում, երեխեքը, ծնողները ճիչերով րոպե առաջ իջել ենք, նկուղում ենք։ Շուշիի կողմից, իմ պատշգամբից տարբեր կողմերից պայթյունի ձայներ եմ լսում, առաջին պայթյունների ձայները շատ մոտիկից էին լսվում, ձայները չեն դադարում։
Ուժեղ հրետանի է անդադար կրակոցներ են», — ասաց Վանյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: