Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իսկական երկխոսություն սկսելու համար։ «Այսօր սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի մարզից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իսկական երկխոսություն սկսելու համար»,- գրել է Շառլ Միշելը X-ի միկրոբլոգում։ Հիշեցնենք, որ Բաքուն այսօր հերթական ռազմական ագրեսիան է ձեռնարկել Արցախի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: