«Ողբերգական հաղորդագրություններ ականների պայթյուններից ադրբեջանցիների զոհվելու մասին: Այնուհանդերձ, շարունակվող ռազմական գործողությունը միայն կվատթարացնի իրավիճակը», — գրում է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X (նախկին Twitter) սոցիալական ցանցում:
«Անմիջապես հրադադար հաստատելու հրատապ անհրաժեշտություն կա՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսության հնարավորություն ընձեռելու համար, որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ ճանապարհ», — ընդգծում է եվրոպացի դիվանագետը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: