Վաշինգտոնը կողմերին կոչ է անում ուղիղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինqենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Մենք ողջունում ենք մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մոտեցում, որը վերջերս քննարկել ենք նախագահ Ալիևի հետ: Այս մատակարարումները կարևոր քայլ առաջ են, և մենք խրախուսում ենք կողմերին ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչության հումանիտար մատակարարումների հոսքն ավելացնելու վրա»,- ասված է հաղորդագրությունում։
Պետքարտուղարը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին երկարամյա խնդիրների լուծման ու արժանապատիվ ու տևական խաղաղության հասնելու համար։
ԱՄՆ-ն հաստատում է գործարքը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ՝ Արցախի խնդիրը փակելու հարցում։ Միացյալ Նահանգներում դժվար թե չեն հասկանում «Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով միաժամանակյա մատակարարումների» իմաստը եւ հետեւանքները։ Սա նկատի ուներ Բլինքենը, երբ հայտարարում էր, թե կողմերը պետք է փոխզիջումների հասնեն, փորձելով մեղմել իր դեսպան Քվինի՝ Արցախը ցեղասպանելու ԱՄՆ հանձնառության մասին հայտարարությունների արձագանքները։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: