ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ռազմական ագրեսիայի առնչությամբ։

«Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում։ ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։ Մենք բռնությունների և Ադրբեջանի կողմից ներկա ռազմական գործողությունների դադարեցման կոչ ենք անում։ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ տեղի բնակչության բռնի արտագաղթի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության բանակցությունների և կարգավորման համար նպաստավոր միջավայր ստեղծելու համար: «Համաձայնեցված արդյունքների հասնելը պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հանձնառությունը: ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում երկխոսության դյուրացմանն օժանդակելուն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության բանակցությունների և կարգավորման համար նպաստավոր միջավայր ստեղծելու համար: «Համաձայնեցված արդյունքների հասնելը պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հանձնառությունը: ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում երկխոսության դյուրացմանն օժանդակելուն»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest