Նախնական տվյալներով Երեւանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր. ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» եւ «Հանրային ձայնը»:
Ըստ նախնական տվյալների Երեւանի ավագանու 65 մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝
ՔՊ – 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» — 14 մանդատ
«Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ
«Հանրապետություն». – 8 մանդատ
«Հանրային ձայն» — 7 մանդատ:
Նշենք, որ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
- «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22,431 ձայն կամ 9.68%
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 75,463 ձայն կամ 32.57%)
- «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2,595 ձայն կամ 1.12%)
- «Հաղթանակ» կուսակցությունը՝ 3,959 ձայն կամ 1.71%)
- «Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 1,706 ձայն կամ 0.74%)
- «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը՝2,572 ձայն կամ 1.11%)
- «Աազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 43,765 ձայն կամ 18․89%)
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 780 ձայն կամ 0.34%)
- «Հանրապետություն» կուսակցությունը՝ 26,236 ձայն կամ 11.32%)
- «Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 1,282 ձայն կամ 0.55%)
- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 4,174 ձայն կամ 1.8%)
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 2,348 ձայն կամ 1.01%)
- «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,425 ձայն կամ 3.64%)
- «Մայր Հայաստան» դաշինքը՝ 35,739 ձայն կամ 15.43%)
Ընտրության մասնակցածների ընդհանուր թիվը՝ 234,436։
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ առաջացել է կոալիցիա կազմելու անհրաժեշտություն: Նախկինում թեեւ եղել են կոալիցիաներ խորհրդարանում, սակայն դա պայմանավորված չի եղել իշխող ուժի քվեների անբավարարությամբ, այսինքն դրա անհրաժեշտությունը օրենսդրորեն չի եղել:
Այսինքն «Հայրենիքի ձայնի», «Մայր Հայաստան» դաշինքի եւ «Ազգային առաջընթացի» ստացած մանդատները (33) բավարար են կոլաիցիա ձեւավորելու համար:
«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ, այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: