Երեւանի ավագանու ընտրություններին Երեւան համայնքի 824. 250  հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող, որը կազմում է 28.46 տոկոս։ Տվյալները ԿԸՀ-ում ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Աջափնյակ- 23,229 մարդ, կամ 27,98%

Ավան- 12,575 մարդ, կամ 32,22%

Արաբկիր- 29,301 մարդ, կամ 30,99%

Դավթաշեն- 10,709 մարդ, կամ 31,98%

Էրեբունի 21,719 մարդ, կամ 24,35%

Կենտրոն- 28,714 մարդ, կամ 30,25%

Մալաթիա-Սեբաստիա- 27,490 մարդ, կամ 25,86%

Նոր Նորք- 28,889 մարդ, կամ 29,63%

Նորք Մարաշ- 3,314 մարդ, կամ 31,07%

Նուբարաշեն- 2,250 մարդ, կամ 27,9%

Շենգավիթ- 29,357 մարդ, կամ 26,5%

Քանաքեռ-Զեյթուն- 17,006 մարդ, 29,98%:

Այսպիսով, արձանագրվել է ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն, նման պատկեր երբեք չի գրանցվել Հայաստանի մայրաքաղաքում։

Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին «թավշյա հեղափոխության» էյֆորիայի ֆոնին կայացած մայրաքաղաքային ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 43,65%՝ 848 343 ընտրողից քվեարկել է 370 324 ընտրող։ Ավելին՝ 2017 թվականի մայիսի 14-ին մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի ընտրություններում, այսինքն՝ մինչև «թավշյա հեղափոխությունը», մասնակցությունը կազմել է 40,99% (345226)

Pin It on Pinterest