Երեկ ժամը 22:30-ի սահմաններում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակել են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս հաղորդումը։
Ավելի վաղ էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր Բաքվի հաղորդումը, թե երեկ ժամը 19։35-ի սահմաններում հայկական զինուժը կրակել է սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: