«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելու մասին:

«Երեկ եղանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։

Արդեն ինն ամիս է՝ Ադրբեջանն արգելափակում է այդ ճանապարհը։ Երկու ամիս է՝ այնտեղ թույլ չեն տալիս անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչներին։

Լեռնային Ղարաբաղի 120 000 քրիստոնյա հայեր սովամահ են լինում: Սա ցեղասպանություն է»,- նշված է կազմակերպության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest