ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 14-ին լսումներ կանցկացվեն՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը:
Սենատի կայքից տեղեկանում ենք, որ լսումներին ելույթ կունենան ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմը և Կովկասում բանակցությունների գծով խորհրդական Լուիս Բոնոն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին էլ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում էին լսումներ անցկացվել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: