Այսօր ժամը 11:50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը։

Ըստ հաղորդման՝ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Բաքուն դեռ չի արձագանքել հաղորդմանը։

Այսօր առավոտյան էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էր հայտնել, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակել են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել է հաղորդումը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest