Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը 100 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել. նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխվել է։ սեպտեմբերի 8-ին և նա հնարավորություն է ստացել մասնակցել սեպտեմբերի 14-ին մեկնարկող պետական սիմֆոնիկ նվագախմբի համեերրգաշրջանի փորձերին։ Ազատ է արձակվել նաև Արմեն Սմբատյանը, այդ մասին իր ֆեյսբուքայն էջում հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Սերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին՝ 100 մլն դրամի չափով: Հսկող դատախազի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Սմբատյանի նկատմամբ ևս կիրառվել է գրավ խափանման միջոցը՝ 100 մլն դրամի չափով, ինչպես նաև համակցված այլընտրանքային մեկ այլ խափանման միջոց՝ բացակայելու արգելքը», — գրել է նա:
Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին կալանավորվել էին Իսրայելում նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Օգոստոսի 24–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշում փոխարինելով տնային կալանքով։