Սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելու է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» (Eagle Partner 2023) հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Զորավարժությունը կանցկացվի Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և Պաշտպանության նախարարության N ուսումնական կենտրոնում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Այն ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար», — ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Պաշտոնական Մոսկվան բացասաբար է արձագանքել Հայաստանում ամերիկյան կողմի հետ համատեղ զորավարժությունների անցկացմանը՝ անցած շաբաթվա ընթացքում քանիցս «մտահոգություն» արտահայտելով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest